Միջազգային07:21, 26 Հունվար 2017
Ֆրանս-ադրբեջանական միությունը դժգոհել է հայկական սփյուռքից

Ֆրանսիացի պատգամավոր, ֆրանս-ադրբեջանական բարեկամության միության նախագահ Ժան-Ֆրանսուա Մանսելը դժգոհել է, որ սփյուռքահայերի ակտիվ քարոզչության պատճառով դժվարանում է իրենց գործունությունը:
Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Մանսելն այս մասին խոսել է Փարիզում 1998թ. հիմնված «Ֆրանս-ադրբեջանական բարեկամության միության» տարեկան կոնգրեսի ժամանակ:
Նա նշել է, որ Ֆրասիայի մի շարք շրջաններում հայկական լոբբին խոչընդոտում է Ադրբեջանին նվիրված միջոցառումների կազմակերպման և ադրբեջանական մշակույթի տարածմանն ուղղված իրենց ջանքերը:
Պատգամավորը դժգոհել է նաև, որ այն վայրերում, որտեղ հատկապես մեծ թվով հայեր են բնակվում, այդ թվում՝ նաև Ֆրանսիայի հայաշատ շրջաններում, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տարօրինակ են համարում այն, որ նա ղեկավարում է Ադրբեջանի հետ բարեկամության միությունը:
Ըստ Մանսելի՝ դա բացատրվում է նրանով, որ ՏԻՄ մարմիններն ընտրվում են հանրության կողմից, իսկ տվյալ տարածքում մեծ թիվ կազմող հայերը, իրենց քվեներն օգտագործելով, ճնշում են գործադրում այդ ընտրված պաշտոնյաների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |