Միջազգային12:43, 27 Հունվար 2017
The Guardian. «Վարչապետի այցը Թուրքիա դեմ է Անգլիայի լիբերալ սկզբունքներին»
Անգլիայում դժգոհությունների ու քննադատության ալիք է առաջացրել վարչապետ Թերեզա Մեյի առաջիկա այցը Թուրքիա: Թուրքական «Ensonhaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մասնավորապես հեղինակավոր «The Guardian» պարբերականը այս այցի առթիվ քննադատել է նաև Թուրքիայի կառավարությանը:
Թերթը նշել է, որ Թուրքիայում Էրդողանի ռեժիմը դատապարտում է բազմաթիվ լրագրողների, պրոֆեսորների ու ոստիկանների, սպառնում մարդու հիմնարար իրավունքներին: Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ թերթը նշում է, որ վարչապետի առաջիկա այցը Թուրքիա դեմ է Անգլիայի լիբերալ սկզբունքներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիա կմեկնի շաբաթ օրը՝ հունվարի 28-ին: Ավելի վաղ ձեռք բերված տեղեկության համաձայն՝ Թուրքիայում Մեյը հանդիպումներ կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |