Միջազգային09:25, 30 Հունվար 2017
Մեծ Բրիտանիան և Թուրքիան ռազմարդյունաբերական համագործակցության պայմանագիր են ստորագրել

Հունվարի 28-ին առաջին անգամ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպմանը ստորագրվել է 125 մլն դոլար արժողությամբ ռազմական համագործակցության պայմանագիր:
«BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ պայմանագրի շրջանակներում բրիտանական ռազմարդյունաբերական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» ընկերությունը համատեղ կաշխատեն «TF-X» ռազմական օդանավերի նախագծի վրա:
«BEA Systems»-ի գլխավոր տնօրեն Յան Քինգը նշել է, որ այս պայմանագրի շնորհիվ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցությունն ավելի կխորանա և հնարավոր է, որ կողմերը այսուհետև համատեղ աշխատեն նաև շարժիչների, զենքի ու ռադարների արդյունաբերության ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |