Միջազգային08:50, 01 Փետրվար 2017
Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի հետ կապված նոր լարվածություն է հասունանում

Գերմանիայի Կանցլեր ԱՆգելա Մերկելի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին կողմերի միջև Ինջիրլիք ռազմաբազայի հետ կապված նոր լարվածություն է առաջացել:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան պահանջել է իր համար ամբողջությամբ հասանելի դարձնել Ինջիրլիքում տեղակայված «Տորնադո» տիպի հետախուզական ինքաթիռների կատարած լուսանկարները: Սիրայի տարածքում կատարված այդ լուսանկարները թուրքական կողմը պատրաստվում է օգտագործել «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում:
Թուրք գեներալներից մեկը Անկարայում Գերմանայի դեսպանատանը հայտնել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունների հասանելիության դիմաց թուրքական կողմը Ինջիրլիքի գերմանական զորակազմի նախապես ծրագրված վերակառուցման աշխատանքների թույլտվություն կտա: Սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մերժել է Թուրքիայի այս առաջարկը: Նախարարությունը նշել է, որ հետախուզական ինքնաթիռների ձեռք բերած տեղեկությունները կարող են տրամադրվել միայն ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ իրենք վաղուց են սպասում Ինջիրլիքում վերակառուցման աշխատանքներ սկսելու թույլտվությանը, բայց Թուրքիան անհայտ պատճառներով չի հաստատում ծրագիրը:
Գերմանական հետախուզական ինքնաթիռների կողմից Սիրիայում կատարված ԻՊ-ի դիրքերի լուսանկարները ներկայումս Թուրքիայի համար միայն մասամբ են հասանելի: Թուրքական կողմի պնդմամբ՝ Գերմանիան այս կերպ փորձում է խոչընդոտել Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դեմ այդ տվյալների օգտագործմանը:
Նշենք, որ ԺՄԿ-ն հայտնի է որպես Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ենթակառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |