• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:00, 01 Փետրվար 2017

Նոր մանրամասներ Մեծ Բրիտանիա-Թուրքիա ռազմարդյունաբերական պայմանագրի վերաբերյալ

Նոր մանրամասներ Մեծ Բրիտանիա-Թուրքիա ռազմարդյունաբերական պայմանագրի վերաբերյալ

Հայտնի են դարձել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության նոր մանրամասներ։

«CNN Türk»-ի փոխանցմամբ` բրիտանական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» (Turkish Aerospace Industries) ընկերությունը նախօրեին ստորագրված պայմանագրի համաձայն համատեղ կզբաղվեն թուրքական «TF-X» ռազմական ինքնաթիռների արտարդրությամբ:

Երկու պետությունների կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և անգլիացի ինժեներները ինքնաթիռի դիզայնի մշակմանն  և ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ կկատարեն, ինչպես նաև՝ միմյանց կօգնեն տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման ոլորտում: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո այս նախագիծն առաջին քայլն է երկու երկրների հարաբերություններում: 

Պայմանագրի արժեքի վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են նշվում: Սակայն հայտնի է, որ նախագծի առաջին էտապի համար կառանձնացվի շուրջ 117 միլիոն եվրո: «HaberTürk»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ մյուս փուլերի հետ մեկտեղ նախագծի ընդհանուր արժողությունը կկազմի շուրջ 7 միլիարդ եվրո: Արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն 250 «TF-X» ինքնաթիռով:

Ենթադրաբար 20 տարի տևողությամբ նախագծի ավարտին Թուրքիան հնարավորություն կստանա վաճառելու սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները: Բացի այդ, Թուրքիան կունենա նաև «TF-X» ինքնաթիռների ծրագրային կոդերը և այդ ինքնաթիռների արտադրության մեջ մասնագիտացված ինժեներներ: Ինքնաթիռի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2023թ., իսկ առաջին թռիչքը կկատարվի  2030-ին:

Հիշեցնենք, որ կողմերի միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}