Միջազգային13:34, 02 Փետրվար 2017
Փետրվարի 6-ին Սիրիայի հարցով հերթական հանդիպումը տեղի կունենա
Փետրվարի 6-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնության(ՌԴ) միջև Սիրիայի հարցով քննարկում տեղի կունենա: Ըստ թուրքական «Yenisafak» օրաթերթի` այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Անուար Ժայնաքովը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան համաձայնության էին հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ:
Իսկ մինչ այդ , նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարները հանդիպել էին Մոսկվայում՝ կրկին քննարկելու սիրիական ճգնաժամը:
Թուրքական մի շարք աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ նշյալ քննարկումներին մասնակցելու է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |