Միջազգային07:15, 03 Փետրվար 2017
Գերմանիայի կանցլերը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային այցով Թուրքիայում է: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջին 1.5 տարվա ընթացքում սա Մերկելի 5-րդ այցն է Թուրքիա:
Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթի հաղորդած տեղեկության համաձայն՝ այցի օրակարգում կլինեն փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված պայմանագիրն ու երկկողմ հարաբերությունները:
Մեկօրյա այցի ընթացքում Գերմանիայի կանցլերին նախ Անկարայի նախագահական նստավայրում կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այնուհետև Մերկելը կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Նա նաև կայցելի մեջլիսի շենք և կշրջի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ ռմբակոծված մասնաբաժիններում:
Ակնկալվում է, որ կանցլերը հանդիպում կունենա նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սա Մերկելի առաջին այցն է Թուրքիա: Այս մեկօրյա աշխատանքային այցից առաջ գերմանացի քաղաքական գործիչները հորդորել են Մերկելին՝ բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մասին:
Հավելենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարման 12 տարիների ընթացքում 9 անգամ այցելել է Թուրքիա: Ահա այդ այցերի ժամանակացույցը.
2006թ. հոկտեմբերի 6
Մերկելը Թուրքիայում հանդիպել է ժամանակի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, մասնակցել թուրք -գերմանական տնտեսական ֆորումին:
2010թ. մարտի 29-30
Մերկելը հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ: Քննարկվել են Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները, Միջին Արևելքի և Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:
2013թ. փետրվարի 24-25
Մերկելն այցելել է Քահրամանմարաշում «Patriot» ՀՕՊ համակարգերը գործարկող գերմանացի զինվորներին, հանդիպել Գյուլի և Էրդողանի հետ: հանդիպումների օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարը, Թուրքիա-Եմ հարաբերությունները և սիրիական հարցը:
2015թ. հոկտեմբերի 18
Մերկելի այս այցի հիմնական թեման փախստականների խնդիրն էր: Ստամբուլում կանցլերը հանդիպել է նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի հետ: Քննարկվել են փախստականների հոսքի կասեցման դիմաց Թուրքիային ֆինանսական աջակցություն և ԵՄ մուտքի ազատականացում տրամադրելու հարցը:
2015թ. նոյեմբերի 15-16
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անթալիայում մասնակցել է Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Փարիզի ահաբեկչությանը հաջորդած գագաթնաժողովի առաջնային թեման միջազգային ահաբեկչությյան դեմ պայքարն էր:
2016թ. փետրվարի 8
Կանցլերի այս այցի գլխավոր թեման Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների խնդրի շուրջ ստորագրվելիք պայմանագիրն էր:
2016թ. ապրիլի 23
Անգելա Մերկելը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թուսկը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը այցելցին Գազիանթեպ՝ փախստականների ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նպատակով: Մերկելը Դավութօղլուի հետ այցելեց նաև փախստականների ճամբար:
2016թ. մայիսի 22-23
Գերմանիայի կանցլերը այցելեց Ստամբուլ՝ մասնակցելու ՄԱԿ-ի հումանիտար օգնության գագաթնաժողովին: Մերկելին ընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: հանդիպման գլխավոր թեման մարտի 18-ին ԵՄ-ի հետ կնքված փախստականների վերադարձի մասին պայմանագիրն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |