• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:03, 03 Փետրվար 2017

Թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությունը շարունակվում է

Թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությունը շարունակվում է

Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտցիասը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ:

Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության` այս հայտարարությունը հաջորդել է 2 կողմերից միմյանց հասցեին արված կոշտ հայտարարություններին: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կոմմենոսը, հայտնելով Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռների` 2 երկրների օդային սահմանը խախտելու մասին, հայտարարել էր. «Մենք խաղաղություն ենք ուզում ու չենք ցանկանում, որ Էգեյան ծովում որևէ խնդիր ունենանք Թուրքիայի հետ, սակայն ցանկացած ինքնաթիռի (սահմանախախտ-խմբ.) ճանապարհը կտրվելու է»:  

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ պատասխան հայտարարության մեջ Հունաստանին մեղադրել էր սադրանքներով 2 երկրների հարաբերությունները լարելու մեջ` Կամմենոսին կոչ անելով «խելքը գլուխը հավաքել»:  Չավուշօղլուն ավելացրել էր  նաև, որ իրենք հասունություն են դրսևորում առճակատումից խուսափելու համար և հունական կողմին նույն կերպ վարվելու կոչ էր արել:

Նշենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ հունական դատարանը մերժել էր թուրքական կողմին հանձնել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մասնակից 8 թուրք զինվորականներին, որոնք փախել էին Հունաստան: Հունական դատարանը որպես մերժման հիմնավորում նշել էր, որ այս պահին քիչ է հավանականությունը, թե զինվորականները արդար կդատավեն Թուրքիայում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}