Միջազգային12:45, 03 Փետրվար 2017
2016թ. Թուրքիայի 5.700 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայից

2016թ. կտրուկ աճել է Գերմանիայից ապաստան ստանալու համար Թուրքիայից ներկայացվող դիմումների քանակը: «CNN Türk»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը: Նա նշել է, որ 2016թ. Թուրքիայից ստացվել է 5.700 դիմում, մինչդեռ 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 1.700:
Մեզյերն անդրադարձել է Գերմանիայում ապաստանած մեղադրյալների և Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող անձանց արտահանձնման խնդրին: Նա նշել է, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է դաշնային միգրացիոն վարչությունը: Այդ կառույցը փախստականների վերաբերյալ օրենքի սահմաններում ինքնուրույն որոշումներ է կայացնում:
Գերմանացի նախարարը տեղեկացրել է, որ ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների շատ քիչ տոկոսի դիմումներն են հաստատվում: Մասնավորապես, 2016թ. ներկայացված դիմումներից հաստատվել է միայն 8 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |