Միջազգային13:29, 07 Փետրվար 2017
Ավստրիացի նախարար. «Թուրքիայի հետ կնքված պայմանագրին վստահել չի կարելի»

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ կնքված պայմանագիրը վստահելի չէ Ավստրիայի համար: «Deustche Welle» -ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլը՝ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիայի հետ ստորագրած պայմանագրին վստահել չի կարելի: Մենք այս պահին ակտիվորեն պետք է նախապատրաստվենք Անկարայի իշխանությունների կողմից սահմանների հնարավոր վերաբացմանը», - նշել է նա: Ավստրիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է սահմանները բացելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախկինում հնչեցված սպառնալիքները և հավելել, որ վերջինս «Եվրամիության համար վստահելի գործընկեր չէ»:
Նախարարը նշել է, որ իրենք աշխատանքներ են տանում՝ բալկանյան տարածաշրջանի երկրների սահմանները հնարավորինս ամուր փակելու ուղղությամբ: «Մենք չենք հավատում, որ մինչ օրս Եվրամիությունը բավարար չափով պաշտպանել է Եվրոպայի արտաքին սահմանները» -հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |