Միջազգային12:28, 08 Փետրվար 2017
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը կմեկնի Թուրքիա

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ ղեկավար Մայք Փոմփեոն կմեկնի Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` սա Փոմփեոի առաջին արտագնա այցն է:
Աղբյուրը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ նշյալ այցը կազմակերպվում է ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած առաջին հեռախոսազրույցից անմիջապես հետո:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը թուրք պաշտոնյաների հետ քննարկելու է մասնավորապես Սիրիայի քրդական ուժերի և գյուլենական համայնքի հետ կապված խնդիրները, որոնց պաշտոնապես համարում է ահաբեկչական կազմակերպություններ: Բացի դրանից կողմերը խոսելու են օրակարգային մի շարք այլ կարևոր հարցերի մասին:
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների 45 րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |