Միջազգային07:54, 08 Փետրվար 2017
ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ նախագահ դառնալուց հետո Թրամփն առաջին անգամ է զրուցել Էրդողանի հետ:
Թուրքիայի նախագահականից արված հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու համար և նշել, որ Թուրքիան և ԱՄՆ-ն միշտ դաշնակից ու բարեկամ երկրներ են եղել:
Նախագահները վերահաստատել են իրենց վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում: Թրամփն իր աջակցությունն ու գոհունակություն հայտնել Թուրքիային «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ունեցած ներդրման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |