Միջազգային07:45, 20 Փետրվար 2017
Թուրքիայի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` հանդիպման օրակարգում է եղել իսլամի հայտի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը:
Հիշեցնենք, որ Գյուլները Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման և հրահանգավորման մեջ:
Յըլդըրըմը տեղեկացրել է, որ հարցը լրջորեն ուսումնասիրվելու է իրավական տեսանկյունից, որպեսզի այն համապատասխանի երկու երկրների միջև առկա պայմանագրերին:
«Սա մեզ համար նոր իրավիճակ է: Նախորդ վարչակազմն ասում էր. «Հարցը դատարանի գործն է» և այդպիսով փակում էր թեման: Ահա այս պատճառով այժմ փոխըմբռնում կա»:
Յըլդըրըմը նաև հայնտել է, որ քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել, թուրքերի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ չի փոխվի, իսկ այդ վերաբերմունքը դրական հունով տանելու համար շատ կարևոր քայլ պետք է անել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |