Միջազգային06:32, 21 Փետրվար 2017
ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն անդրադարձել է Գյուլենի արտահանձնման հարցին

Եվրամիությունում (ԵՄ) ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թեդ Մալոկը թուրքական «NTV» հեռուստալիքի հետ զրույցում խոսել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման և գյուլենական համայնքի մասին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Մալոկը նշել է, որ Գյուլենի արտահանձման հարցով այդպես էլ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեցին նախկին նախագահ Օբամայի իշխանության ժամանակ:
«Մեղադրանքներ եղան, ըստ որոնց, Հիլարի Քլինթոնի հիմնադրամը կապեր ուներ այդ կազմակերպության (գյուլենական համայնքի-խմբ) հետ: Սակայն կարծում եմ Թրամփի նախագահության ժամանակ Ֆեթթուլահ Գյուլենը կարող է արտահանձնվել: Ըստ իս` Թուրքիայի կառավարության կողմից այդ հարցով արված պահանջը պետք է կրկնվի`այս անգամ արդեն Թրամփի վարչակազմին»:
Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն լիովին տիրապետում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |