• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:56, 24 Փետրվար 2017

Գերմանացի պաշտոնյաները դեմ են, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում

Գերմանացի պաշտոնյաները դեմ են, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում

Գերմանիայում չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաք անցկացնի իրենց երկրում:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Հյուսիսային Ռեհն Վեստֆալիա նահանգի Ներքին գործերի նախարար Ռալֆ Յագերը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է կանխի Գերմանիայում նմանատիպ հանրահավաքների կազմակերպումը:

«Այստեղ գործող խոսքի ազատությունը չի կարող չարաշահվել հանուն այնպիսի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, որը սահմանափակում է հիմնարար իրավունքները և վերականգնում է մահապատիժը: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը Գերմանիա ներմուծվի»,-ասել է նա:

Գերմանացի այլ պաշտոնյաներ ևս դեմ են արտահայտվել Գերմանիայում նմանատիպ ցույցերի անցկացմանը: Նրանց շարքում է Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու ծագումով թուրք Այդան Օզօղուզը:

Նա նշել է, որ 2008 և 2014թթ Էրդողանը Գերմանիայում  բազմամարդ ցույցեր է կազմակերպել, սակայն չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորություն:

Թուրքական կայքը Գերմանիայի այս դիրքորոշումը «երկերեսանիություն» է անվանել, քանի որ Գերմանիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) թույլ են տալիս  ցույց կազմակերպել Քյոլնում, ինչպես նաև աջակցում են «FETÖ»-ին, բայց Էրդողանի հավաքը «խոչընդոտելու» կոչով արշավ են իրականացնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}