• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:16, 01 Մարտ 2017

Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են արգելել Էրդողանի մուտքն իրենց երկիր

Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են արգելել Էրդողանի մուտքն իրենց երկիր

Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման առիթով եվրահանձնաժողովը Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը ԳԵրմանիա:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին: Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում բազմաթիվ լրագրողների կալանավորմամբ և ահաբեկչության մասին օրենքի կամայական կիրառմամբ»:

Երկքաղաքացիություն ունեցող լրագրողի ձերբակալության առիթով ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել Գերմանիայի քաղաքական շրջանակներում:

Ձախակողմյան կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դաղդելենը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա մերձավորների նկատմամբ: Թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավորը պահանջել է արգելել Թուրքիայի նախագահի ու կառավարության անդամների մուտքը Գերմանիա, ինչպես նաև առկախել ԵՄ անդամության համար Անկարայի հետ տարվող բանակցությունները:

Գերմանիայի «Սոցիալ-քրիսոնեական միություն կուսակցության» արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Հանս-Փեթեր Ուհլն էլ, անդրադառնալով Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Էրդողանի Գերմանիա հնարավոր այցի մասին խոսակցություններին, ասել է. «հատկապես Յուջելի դեպքից հետո հանրահավաք անցկացնելու նպատակով Էրդողանի Գերմանիա կատարելիք հնարավոր այցը չի կարող քննարկման թեմա դառնալ»:

Կանաչների կուսակցության համանախագահ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ քննադատել է կանցլեր Անգելա Մերկելի մեղմ արձագանքը գերմանական թերթի թղթակցի վերաբերյալ:

Մերկելը ցավալի և հիասթափեցնող էր անվանել Յուջելի ձերբակալությունը` հույս հայտնելով, որ վերջինը կարճ ժամանակում ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը նախօրեին կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի`Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Ըստ այդ նամակի`  նա իր հեղինակած նյութերից շատերում  Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների դեմ բացասական ընկալումներ էր ստեղծել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}