Միջազգային10:03, 02 Մարտ 2017
Լիբիայի ափերին թուրքական տանկեր է առևանգվել

Լիբիայի Զուվարա նավահանգստից 2 միլ հեռավորության վրա թուրքական դրոշի ներքո նավարկող նավթային տանկեր է առևանգվել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` թուրքական ընկերություններից մեկին պատկանող «M/T Hacı Telli» անվանումով տանկերի ազգությամբ թուրք 11 հոգանոց անձնակազմը պատանդ է պահվում:
Նշվում է, որ առևանգման պատճառ է դարձել նավը վարձակալած գործարարի` ավելի վաղ Զավարա նավահանգստից գնած նավթի համար ունեցած 433.000 դոլար պարտքը:
Նավը առևանգած լիբիացիների զինված խումբը հայտարարել է, որ պարտքը չվճարվելու դեպքում տանկերը մասնատելու են և վաճառեն, իսկ անձնակազմին շարունակելու են պատանդ պահել:
Նշվում է, որ գործարարը արդեն վճարել է 280000 դոլար, սակայն խումբը հայտնել է, որ պատանդներին բաց կթողնեն միայն գումարն ամբողջությամբ ստանալուց հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |