Միջազգային08:15, 02 Մարտ 2017
Վենետիկյան հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) սահմանդարական փոփոխությունների ուսումնասիրման Վենետիկյան հանձնաժողովը զեկույց է պատրաստել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` զեկույցի նախագծում կառավարման նախագահական համակարգին անցումը նախատեսող սահմանադրական փոփոխությունները որակվում են որպես «վտանգավոր հետքայլ Թուրքիայի սահմանադրական ժողովրդավարության տեսանկյունից»: Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ նախատեսվող նոր համակարգը ավտորիտար ու մեկ անձի կառավարման համակարգի վերածվելու վտանգ է պարունակում:
Զեկույցում անթույլատրելի է համարվում նաև հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երկրում մինչ այժմ շարունակվող արտակարգ դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը:
«Հանրաքվեն պետք է անցկացնել կամ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, կամ էլ պետք է հանել քաղաքական ազատությունների վրա դրված սահմանափակումները»,- ասված է Վենետիկ ահանձնաժողովի զեկույցի նախագծում:
Նշենք, որ Թուրքիայում հաստատված է կառավարման խորհրդարանական համակարգ, որից նախագահական համակարգին անցնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսված է անցկացնել ապրիլի 16-ին:
Կառավարման համակարգի փոփոխմամբ կընդլայնվեն ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, կվերացվի վարչապետի պաշտոնը, ինչպես նաև կներդրվի փոխնախագահի ինստիտուտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |