• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային14:06, 13 Մարտ 2017

Haberler. Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ

Haberler.  Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ

Թուրք-հոլանդական լարված հարաբերությունների այս շրջանում թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է, թե պաշտոնական Անկարան ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել  Հոլանդիայի դեմ: Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի` Անկարան կարող է դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցներ  կիրառել:

Նշվում է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև լուրջ համագործակցություն կա հետախուզության ոլորտում: Եվ այդ առումով Թուրքիան կարող է որոշ սահմանափակումներ մտցնել: Բացի այդ Թուրքիայի Ադանա քաղաքում տեղեկայված են Հոլանդիայի «MIM-104 Patriot» ՀՕՊ համակարգերը, և հոլանդացի պաշտոնյաները պարբերաբար այցեր էին կատարում  այնտեղ: Նշվում է, որ առաջացած լարվածության պատճառով նմանատիվ այցերը որոշ ժամանակով կարող են այլևս տեղի չունենալ:

Ըստ թուրքական աղբյուրի` հնարավոր է, որ պաշտոնական Անկարան նույնիսկ իր օդային տարածքը փակի Հոլանդիայի բոլոր ռազմական և լյուքս կարգի ինքնաթիռների համար:

Ու չնայած երկու երկրների միջև առկա լարվածությանը, Թուրքիան  պատժամիջոցների չի կիրառի թուրք-հոլանդական առևտրատնտեսական հարաբերություններում:  Այդ մասին հայտնել է  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Հիշեցնենք, որ  երկու երկրների միջև լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ռոտերդամ քաղաքում  չեղարկվել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում: Ռոտերդամի քաղաքապետարանը նշել էր, որ այն դահլիճի սեփականատերը, որտեղ պիտի ելույթ ունենար Չավուշօղլուն,  հրաժարվել է տարածքը տրամադրելուց: Բայցի այդ հոլանդական իշխանությունները իրենց երկրից արտաքսել էին Թուրքիայի   ընտանեկան և սոցիալական քաղաքականության  հարցերով զբաղվող նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային:

Հավելենք նաև, որ Թուրքիայում Հոլանդիայի դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}