Միջազգային12:34, 13 Մարտ 2017
Կրկին Հոլանդիա այցելելու դեպքում թուրք նախարարին ազատազրկում է սպառնում
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան առաջիկա 10 տարվա ընթացքում իրավունք չի ունենա այցելել Շենգենյան գոտու երկրներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberdar» լրատվակայքը՝ «BBC Türkçe»-ին հղումով:
Իսկ եթե նշված ժամանակահատվածում Քայան կրկին փորձ անի այցելել Հոլանդիա, ապա կարող է դատապարտվել 6 ամսվա ազատազրկման կամ կրկին արտաքսվել երկրից:
«BBC»-ի թղթակից Յուսուֆ Օզքանի հոդվածում նշվում է, որ թուրք նախարար Քայայի՝ որպես «անցանկալի անձ» Հոլանդիայից արտաքսումը գնահատվում է որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի դեմ կայացված բավական խիստ վճիռ: «Անցանկալի անձ» հայտարարվելու պատճառով Ֆաթմա Քայան չի կարողանա մուտք գործել նաև Շենգենյան մյուս երկրներ:
Մինչ օրս Հոլանդիան այս միջոցը կիրառել է միայն իրավական առումով երկրում գտնվելու իրավունք չունեցող և անվտանգության առումով սպառնալիք ներկայացնող օտարազգի օրինախախտների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |