• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:35, 17 Մարտ 2017

Չավուշօղլուն՝ Հոլանդիայի հետ ճգնաժամի մասին. «Միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի»

Չավուշօղլուն՝ Հոլանդիայի հետ ճգնաժամի մասին. «Միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հոլանդական ճգնաժամին: Ելույթ ունենալով թուրքական «Habertürk»  լրատվականի եթերում՝ Չավուշօղլուն Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության (PVV) առաջնորդ Գիրթ Ուիլդերսին մեղադրել է օտարազգիներին, իսկ ամենից շատ՝ մուսուլմաններին և իսլամին դեմ լինելու մեջ:

«Նա իսկական ֆաշիստ է, այլ կերպ բնութագրել հնարավոր չէ», -հավելել է թուրք նախարարը՝ պնդելով, որ Ուիլդերսը ոտնահարում է եվրոպական արժեքները և դեմ է նաև Եվրամիությանը:

Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ նախընտրական շրջանում Հոլանդիայի առաջատար կուսակցությունների որդեգրած քաղաքականությունը էապես չի տարբերվում Ուիլդերսի գաղափարախոսությունից:

«Նրանք ասում են, թե Թուրքիայի արտգործնախարարը կարող է գալ մեզ մոտ, այցելել մեր թանգարանները, բայց չի կարող հանդիպել թուրքերի հետ: Ինչ է նշանակում՝ չի կարող հանդիպել թուրքերի հետ հանդիպել: Սա ինչպե՞ս կբնութագրեք, միթե՞ ֆաշիստական մոտեցում չէ: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիստական ժամանակաշրջանում, այսպես չի եղել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայաին Նիդերլանդներում ցուցաբերված վերաբերմունքին: Նա հիշեցրել է, Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա Քայաին կանգնեցրել է Հոլանդիայի ոստիականությունը և թույլ չի տվել ներս մտնել: Չավուշօղլուի կարծիքով՝ այս զարգացումների պատճառով առաջացած կոնֆլիկտը հասարակ ներողության միջոցով հարթել հնարավոր չի լինի:

«Անհրաժեշտ է , որ պատժվեն անմիջական մեղավորները: Պետք է հետաքննություն սկսել ոստիկանների, անգամ ՏԻՄ ղեկավարների դեմ: Մենք դիմել ենք ՄԱԿ-ին՝ ընդդեմ Հոլանդիայի կառավարության: Խախտվել են Վիեննայի պայմանագրի 10 դրույթները: Այդ խախտումների համար պատասխան պետք է տրվի», -հավելել է թուրք  նախարարը:

Հիշեցնենք, որ
մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Այնուհետև ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}