• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:19, 22 Մարտ 2017

Գերմանիան վերջին 5 ամսում 11 անգամ մերժել է Թուրքիային զենք վաճառքը

Գերմանիան վերջին 5 ամսում 11 անգամ մերժել է Թուրքիային զենք վաճառքը

Թուրք-գերմանական լարված հարաբերություններում ուշագրավ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ 2016թ. նոյեմբերից մինչ օրս Գերմանիան 11 անգամ արգելել է դեպի Թուրքիա զենքի ու զինամթերքի արտահանումը:

Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ կառավարության այս դիրքորոշումը պայամանվորված է այն մտավախությամբ, թե Թուրքիայի իշխանություններն այդ զենքը կօգտագործեն երկրի ներսում բռնություններ կազմակերպելու համար: Զենքի արտահանման թույլտվություն չտրամադրելու պատճառներից մեկն էլ Թուրքիայում մարդու իրավունքների անմխիթար վիճակն է:

Աղբյուրի բնութագրմամբ՝ Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին սպառազինություն չտրամադրելու որոշումը արտասովոր է: Սակայն հայտնի է, որ 2010-2015թթ. ընթացքում ևս Գերմանիան 8 անգամ մերժել է դեպի Թուրքիա զենքի արտահանման թույլտվություն տրամադրելու դիմումները:

Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Ժան Վան Աքենը շատ կարևոր քայլ է համարել Թուրքիային զենք վաճառելու արգելքը: Նա կարծիք է հայտնել նաև, որ Գերմանիայի հաջորդ քայլը պետք է  լինի  դեպի Թուրքիա զենք ու զինամթերքի արտահանման լիովին դադարեցումը: Ըստ Աքենի՝ դրանով կապացուցվի, որ կարելի է արգելել նաև ՆԱՏՕ-ի երկրներին զենքի տրամադրումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}