Միջազգային08:49, 23 Մարտ 2017
Էրդողանին վիրավորող պաստառ՝ Վիեննայում Թուրքիայի դեսպանատան պատին
Վիեննայում Թուրքիայի դեսպանատան շենքի պատին հակաթուրքական պաստառ է հայտնվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին երկու մարդ հարևան շինության տանիքից անցել է դեսպանատան շենքի տանիք և շենքի պատին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող գրությամբ պաստառ կախել:
Այդ ընթացքում շինության դիմացի մայթին պատրաստ սպասելիս է եղել մի լրագրող, որպեսզի կարողանա նկարել պաստառը: Դա հիմքեր է տալիս եզրակացնելու, որ գործողությունը նախապես ծրագրված է եղել:
Պաստառը հեռացվել է, դեպքի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղ աջ հայացքներով մի խումբ:
Վիեննայում Թուրքիայի դեսպանատունը համագործակցում է Ավստրիայի պատկան մարմինների հետ՝ բացահայտելու գործողության հեղինակներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |