Միջազգային08:10, 24 Մարտ 2017
Գերմանիայի թուրքական կազմակերպությունները սահմանադրական փոփոխությունների դեմ ստորագրահավաք են սկսել

Գերմանիայի թուրքական կազմակերպությունները Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ քվեարկելու կոչով ստորագրահավաք են սկսել:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` մարտի 23-ին սկսված ստորագրահավաքի արշավին Գերմանիայի թուրքական համայնքային կազմակերպություններից բացի միացել է նաև «Գերմանիայում ավելի շատ ժողովրդավարություն» միությունը: Ստորագրահավաքին իրենց ստորագրություններով միացել են նաև Գերմանիայի «Կանաչների կուսակցության» ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նույն կուսակցության անդամ, խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավոր Օզջան Մություն, «Ձախ կուսակցությունից» պատգամավորր Սևիմ Դաղդելենը, գրող Սեյրան Աթեշը, և «Բեռլինի ալևիների միության» փոխնախագահ Նուման Էմրեն:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում 6000-ից ավել ստորագրություն հավաքած նախաձեռնությունը շարունակվելու է մինչև ապրիլի 16-ը` հանրաքվեի օրը:
Ստորագրահավաքի առթիվ արված հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փրկել իրավական պետությունը, իշխանության բաժանումը, մամուլի, խոսքի և հավաքների ազատությունը, ապա պետք է միմիայն «ոչ» քվեարկեն առաջիկա հանրաքվեին:
Կազմակերպիչները մեղադրել են Թուրքիայի նախագահին խորհրդարանի և դատական իշխանության իրավասությունները կրճատելու և ամբողջ ուժը մեկ ղեկավարի ձեռքում կենտրոնացնելու ցանկության մեջ:
«Այս հանրաքվեն Թուրքիայում ժողովրդավարությունը փրկելու համար վերջին շանսն է»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |