Միջազգային10:34, 27 Մարտ 2017
Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն առանց անձնագրի ուղևորությունների հարցը
Թուրքիան և Ռուսաստանը կրկին կարող են քննարկման դնել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտերով փոխադարձ ուղևորությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի առևտրի բորսայում, նշել է, որ երկու երկրները թեմայի վերաբերյալ լուրջ բանակցություններ էին վարում դեռ ռուս -թուրքական ճգնաժամից առաջ: Սակայն 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով երկկողմ հարաբերությունները խաթարվեցին, իսկ բանակցությունները՝ դադարեցվեցին:
Չավուշօղլուն նշել է, որ այժմ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետզհետե կարգավորվում են, հնարավորություն է ստեղծվել նաև առանց անձնագրի ճանապարհորդությունների հարցը կրկին օրակարգ բերելու համար:
«Համենայն դեպս, մենք օդանավակայաններում ունենք սարքեր, որոնք կարող են ապահովել Ռւոսաստանի քաղաքացիների մուտքը երկիր առանց անձնագրերի՝ միայն անձնագրային քարտով: մենք կվերսկսենք այս հարցի վերաբերյալ քննարկումները»,- նշել է թուրք նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |