Միջազգային13:54, 27 Մարտ 2017
ԵԽ-ի պաշտոնյան Գերմանիայի թուրքերին խորհուրդ է տվել «ոչ» ասել Թուրքիայի սահանադրական փոփոխություններին
Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը գերմանաբնակ թուրքերին խորհուրդ է տվել «ոչ» ասել Թուրքիայի սահմադրական փոփոխություններին:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության ` Բրոքը գերմանական թերթերից մեկի հետ զրույցում ասել է.
«Իմ խորհուրդը ազգությամբ թուրք քաղաքացիներին այն է, որ դեմ արտահայտվեն սահմանադրական փոփոխություններին և դրանով քվեարկեն ազատության համար»:
Նա նաև նշել է, որ սահմադրական փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանափակվեն Թուրքիայի խորհրդարանի իրավասությունները, խոչընդոտ կստեղծվի անկախ դատաիրավական համակարգի գործունեության համար, ինչպես նաև Թուրքիան էլ ավելի կհեռվանա Եվրոպայից:
Բրոքը նաև շեշտել է, որ փոխված սահմանադրությամբ` Թուրքիան չի համապատասխանի Եվրոպայի սկզբունքներին և չի դառնա Եվրամիության անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |