Միջազգային08:26, 27 Մարտ 2017
Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի պաստառի գործով

Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բեռնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ցուցապաստառի գործով:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ցուցապաստառի վրա պատկերված է եղել Էրդողանը` քունքին ուղղված զենքով, իսկ ներքևում գրված է եղել. «Էրդողանին սպանեք իր իսկ զենքով»:
Մայրաքաղաք Բեռնի ոստիկանության մամուլի խոսնակ Դոմինիկ Ջագգին հայտնել է, որ հետաքննությունն իրականացվում է «հանցագործության դրդելու և բռնության բացահայտ կոչ անելու» հոդվածի շրջանականերում:
Նշվում է, որ Բեռնի քաղաքապետարանը այդ նույն բողոքի ակցիայի գործով մեկ այլ հետաքննություն է անցկացնում: Բեռնի անվտանգության վարչության պետ Ռետո Նոուզը հայտնել է, որ քաղաքապետարանը հետաքննություն է սկսել հանրահավաքի կազմակերպման պայմանները խախտելու պատճառով:
Նշենք, որ հանրահավաքի ժամանակ ծածանվել են քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկարով պաստառներ, քրդական կազմակերպությունների դրոշներ: Հանրահավաքի և Էրդողանի ցուցապաստառի առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել Անկարան՝Թուրքիայի արտգործնախարարություն կանելով Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ուոլթեր Հաֆֆներըև պահանջելով անհապահ իրավական միջոցներ ձեռնարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |