Միջազգային10:16, 28 Մարտ 2017
Իսրայելը իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցի զբոսաշրջիկներին հորդորել է, որ զերծ մնան Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան այցելություններ կատարելուց: Թուրքական «Posta» լրատվամիջոցի հաղորդմամբ` նշյալ զգուշացումն արվել է Փեսախից (հրեական զատիկ) առաջ:
Հայտարարության մեջ կոչ է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին:
Թուրքիան ներառվել է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Իսկ Եգիպտոսը և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում: Նշվում էր, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»:
Վերոնշյալ երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրների սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |