Միջազգային13:52, 30 Մարտ 2017
Թուրքիան արգելում է Գերմանիայի քաղաքացի քրդերի և ալևիների մուտքը երկիր

Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մի շարք անձիք, ովքեր ծագումով Թուրքիայից են, չեն կարողացել մուտք գործել Թուրքիա: «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հաստատել է այս մասին մամուլում հրապարակված տեղեկությունները:
Շեֆերը նշել է, որ իրենց լուրեր են հասել որոշ դեպքերի մասին, երբ Թուրքիայի իրավասու մարմիններն արգելել են Գերմանիայի քաղաքացիություն ունեցող անձանց մուտքը երկիր: Խոսնակը նշել է, որ ԱԳՆ-ն այժմ զբաղվում է այդ խնդրով: Շեֆերը նաև նկատել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում այս պահին առկա լարվածության պատճառով խնդրին լուծում գտնելը այնքան էլ հեշտ չի լինի:
Գերմանիայում Ալևիական միությունների ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Ուֆուք Չաքըրը ևս հավաստել է, որ իրենք տեղեկացվել են բազմաթիվ նմանատիպ դեպքերի մասին: Չաքըրը հայտնել է, որ այն քաղաքացիները, ում մուտքը Թուրքիա արգելվել է, հիմնականում քրդեր և ալևիներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |