• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:34, 31 Մարտ 2017

Բրյուսելի թուրքական հյուպատոսարանի մոտ թուրքերը ծեծկռտուքի են բռնվել

Բրյուսելի թուրքական հյուպատոսարանի մոտ թուրքերը ծեծկռտուքի են բռնվել

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի հարևանությամբ մարտի 30-ին կռիվ և դանակահարություն  է տեղի ունեցել:

«Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝  միջադեպին մասնակցել է Թուրքիայի շուրջ 300 քաղաքացի, ովքեր կառավարման նախագահական կարգի վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու նպատակով եկել էին հյուպատոսարան: Բելգիայում բնակվող թուրք ընտրողների համար նախատեսված ընտրատեղամասը տեղակայված է եղել Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում:

Մարտի 30-ին՝ Ժամը 16-ի սահմաններում հյուպատոսարանից շուրջ 100 մետր հեռավորության վրա ծագած մարդաշատ կռվի հետագա բարդացումը կանխվել է Բելգիայի ոստիկանության արագ միջամտության շնորհիվ: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում Թուրքիայի իշխանություններին աջակցող քաղաքացիները դանակահարել են 4 քրդերի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը, ով որովայնի շրջանում դանակի հարված էր ստացել, գնահատվում է ծայրահեղ ծանր:

Բրյուսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝  շուտափույթ առողջություն մաղթելով վիրավորներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը որևէ կերպ չի խոչընդոտել քվեարկության ընթացքին, ինչը բարեհաջող ավարտին է հասցվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}