Միջազգային10:34, 10 Ապրիլ 2017
Սիրիայի փոխարտգործնախարար. «Թուրքիան Սիրիայի հարցով պահանջել է գաղտնի ժողով հրավիրել Թեհրանում»

Թուրքիան պահանջել է, որ Թեհրանում սիրիական ճգնաժամի հարցով գաղտնի ժողով հրավիրվի` փակ դռների ետևում: Ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության հետ զրույցում:
«Թուրքիայի կառավարությունը կազմակերպիչներից պահաջել է, որ մամուլի ներկայացուցիչները ներկա չգտնվեն ժողովին: Հավանաբար, չեն ցանկանում, որ լրատվամիջոցներն իմանան և իրազեկեն Անկարայի դիրքորոշման մասին»:
Ծրագրվում է գաղտնի ժողովը անցկացնել ապրիլի 18-ից մինչև 19-ը: Այսինքն Աստանայում Սիրիայի հարցով մայիսի 3-4 կայանալիք ժողովից առաջ:
Հիշեցնենք, որ Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Աստանայում`մարտի 14-15 ընկած ժամանակահատվածում: Ժողովին մասնակցել էին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև հրավիրվել էին ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Հորդանանի ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |