• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:53, 11 Ապրիլ 2017

Թուրք վերլուծաբանի անդրադարձը ղարաբաղյան խնդրին՝ Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության համատեքստում

Թուրք վերլուծաբանի անդրադարձը ղարաբաղյան խնդրին՝ Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության համատեքստում

ԱՄՆ-ի օդային հարձակումը Սիրիայի կառավարական զորամասի վրա արևմտյան լրատվամիջոցների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց: Որոշների պնդմամբ՝ ԱՄՆ-ն կրկին ստանձնում է «ժանդարմի» նախկին դերը, իսկ որոշների համոզմամբ՝ պատերազմը միակ ելքն է ներքին ճգնաժամը հաղթահարելու համար:

Թուրք վերլուծաբան Աբդուլլահ Մուրադօղլուն հարցը դիտարկում է երեք գերտերությունների՝ ԱՄՆ-ի Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերության մեջ առկա մրցակցության համատեքստում:

Թուրքական «Yenisafak» թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմական ծախսերը (600մլրդ) 84 միլիարդ դոլարով ավելացնելու մասին: ԱՄՆ-ի ռազմական ծախսերին հատկացված գումարը նույնքան է, որքան մնացած բոլոր երկրների ռազմական ծախսերը միասին վերցրած: Ռազմական ոլորտին տրամադրվող գումարով 2-րդ երկիրը Չինաստանն է, որը ոլորտին հատկացնում է տարեկան 215 միլիարդ դոլար: Ռուաստանը 3-րդ է՝ 2017-ի բյուջեով մոտ 80 միլիարդ է հատկացվել:

Մուրադօղլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս 3 երկրները մրցակցում են նաև որպես համաշխարհային զենքի մոնոպոլիստներ: Նա նշում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդն է զենքի արտահանման քանակով և զենք է մատակարարում ԱՄՆ-ի հետ ոչ բարեկամ երկրներին: Ըստ նրա՝ աշխարհում խնդիրներ կան որոնք կարող են տեղական, տարածաշրջանային  և ավելի մասշտաբային պատերազմների պատճառ դառնալ: Այդպիսիք են Մակեդոնիան և Կոսովոն՝ Բալկաններում, Հյուսիսային Կորեան՝ Հարավ-արևելյան Ասիայում, Իրաքը, Սիրիան և Յեմենը՝ Մերձավոր Արևելքում և Ղարաբաղը՝ Կովկասում:

Հեղինակը նշում է, որ Ռուսաստանը զենքի հիմնական մատակարարն է Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որոնք  երկար տարիներ պատերազմի մեջ են: «Քանի դեռ Ռուսաստանը երկու երկրներին զենք է վաճառում, արդյո՞ք կցանկանա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի»,-հարցնում է Մուրադօղլուն՝ հարցի պատասխանը թողնելով ընթերցողին:

Իսկ ԱՄՆ-ն միայն 2005 թվականին 22 միլիարդ դոլարի զենք է վաճառել Իրաքին: Վերադառնալով Սիրիայում կառավարական զորամասի ռմբակոծմանը՝ նա նշում է, որ այդ հարձակման ժամանակ քննության ենթարկվեցին ռուսական S-300 և S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք Ռուսաստանը տեղակայել էր Սիրիայում:

Այսպիսով Մուրադօղլուն եզրակացնում է, որ Թրամփի նախընտրական կարգախոսը «Նախ՝ Ամերիկան», ոչ թե նշանակում է պասիվություն աշխարհում, այլ հակառակը՝ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի գործուն և վերահսկող դեր ստանձնել: Հատկապես, եթե դրան գումարվում է նաև ներքին խնդիրները արտաքինի հաշվին հաղթահարելու ցանկությունը: 

Ըստ Մուրադօղլուի՝ աշխարհը վերածվում է պատերազմի դաշտի, իսկ միջազգային համակարգը իր բոլոր հաստատություններով սպառել է իրեն և վաղուց կորցրել խնդիր լուծելու ունակությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}