Միջազգային10:18, 17 Ապրիլ 2017
Եվրապատգամավորը մտահոգիչ է համարել Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքները

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին գրավոր հայտարարություն է արել ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական փոփոխություններիհանրաքվեի վերաբերյալ:
Ըստ թուրքական «haber.sol» լրատվամիջոցի՝ եվրապատգամավորը սահմադրական հանրաքվեի արդյունքերը համարել է մտահոգիչ»:
Նշել է, որ իր համար ակնհայտ է, որ այն երկիրը, որտեղ չկան բալանսավորված հավասարակշռության մեխանիզմներ և լծակներ իշխանության թևերի միջև, չի կարող մուտք գործել եվրամիություն:
Փիրին զգուշացրել է, որ եթե Թուրքիայում սահմադրական փաթեթը առանց փոփոխության ենթարկվելու սկսի կիրառվել, ապա ԵՄ-ի և Թուրքիայի բանակցությունները կդադարեցվեն:
Եվրապատգամավորը նաև հավելել է, որ այս պայմաններում Թուրքիայի եվրաանդամակցության վերաբերյալ խոսակցությունները ավելի շուտ կնմանվեն կատակի: Ըստ Փիրիի՝ սահմադրական հանրաքվեի արդյունքները ճանապարհ են բացում դեպի ավտորիտար ռեժիմ, որը չի համապատասխանում եվրոպական արժեքներին:
Փերիի համոզմամբ՝ այս հանրաքվեի արդյուքններով Թուրքիան ավելի հեռվացավ Եվրոպայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |