• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:23, 20 Ապրիլ 2017

Նոր լարվածություն Գերմանիայի և Թուրքիայի միջև

Նոր լարվածություն Գերմանիայի և Թուրքիայի միջև

Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած քաղաքական լարվածությունը իր ազդեցությունն է ունեցել նաև առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Թուրքական «Ekonomi.haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կողմերի միջև նոր խնդիր է ծագել ռազմարդյունաբերության ոլորտում:

Արդեն երկար ժամանակ է՝ Գերմանիայի խորհրդարանը թույլտվություն չի տրամադրում գերմանական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությանը՝ «Rheinmetall»-ին, որը մտադիր է Թուրքիայում տանկ արտադրող գործարան հիմնել:

Ենթադրվում է, որ խորհրդարանական հանձնաժողովոը առաջիկայում ևս կմերժի այդ նախաձեռնությունը: Պատճառն այն է, որ գերամանցի պաշտոնյաները մտավախություն ունեն, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ:

«Rheinmetall»-ի նախագծի հետ կապված վերջնական որոշումը Գերմանիայի կառավարությունը կհրապարակի ապրիլի 26-ին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել է, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը:

Նշենք նաև, որ գերմանական «Rheinmetall» և «Kraus Maffei»  ընկերությունները այս պահին հանդիսանում են Թուրքիայի զինված ուժերի արսենալում գտնվող «Leopard 2» տանկի արտադրողները:

2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո  Թուրքիան Գերմանիայից զենք ու զինամթերք գնելու 11 հայտ է ներկայացրել, սակայն Գերմանիայի կառավարությունը մերժել է բոլոր այդ հայտերը: Որպես պատճառաբանություն կրկին նշվել է այն հավանականությունը, որ այդ զենքերը կարող են օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ուենցող ռազմական գործողությունների ժամանակ:

«Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը տեղեկացրել է, որ  «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում 10 «Leopard» կորցնելուց հետո Թուրքիան դիմել է իրենց՝ այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու խնդրանքով: Այս պահին գերմանական ընկերության և թուրքական կողմի միջև նշյալ պայմանագրերի հետ կապված բանակցությունները շարունակվում են: Պապերգերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում հիմնվելիք գործարանում «Rheinmetal»-ը պատրաստվում է արտադրել իր մշակած «Hard Kili» անվամբ պաշտպանական համակարգերը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}