Միջազգային10:21, 21 Ապրիլ 2017
Գերմանացիների 82 տոկոսը խուսափում է Թուրքիա մեկնելուց

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխություններից հետո գերմանացիների մեծ մասը խուսափում է Թուրքիա մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը:
«Emnid» հետազոտական կենտրոնի կողմից կատարված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 82 տոկոսն այլևս չի ցանկանում ճանապարհորդել դեպի Թուրքիա: Մասնակիցների միայն 16 տոկոսն է հայտնել, որ կցանկանար հանգստի համար մեկնել Թուրքիա: Ընդ որում, Թուրքիա մեկնելուն դեմ է արտահայտվել գերմանացի կանանց 87, տղամարդկանց՝ 77 տոկոսը:
«Emnid» հետազոտական կենտրոնն այս ուսումնասիրությունն իրականացրել է ապրիլի 16-ին, հարցմանը մասնակցել է 1004 գերմանացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |