Միջազգային07:57, 04 Մայիս 2017
Մեծ Բրիտանիան համարում է, որ Թուրքիայում ահաբեկչության ռիսկը շատ մեծ է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ճամփորդությունների վերաբերյալ զգուշացումների բաժնում, Թուրքիայի հետ կապված ասվում է, որ թեև թուրքական իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ քայլեր են ձեռնարկում, բայցևայնպես ահաբեկչության վտանգը այդ երկրում դեռևս չի նվազել:
Հիշեցվում է նաև, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը երկրում թեև համեմատաբար խաղաղվել է, սակայն դեռ կան անվտանգության որոշակի հարցեր: Բացի այդ էլ Թուրքիայում շարունակվում է գործել արտակարգ դրությունը:
Բրիտանիայի արտգործնախարարությունը զգուշացնում է որ Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողությունները կարող են թիրախավորել օտարերկրյա քաղաքացիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |