Միջազգային10:15, 05 Մայիս 2017
Շուլց. «Գերմանիայի թուրքերը չեն մասնակցելու մահապատժի վերականգնման վերաբերյալ հնարավոր հանրաքվեին»
Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ եթե Թուրքիայում որոշեն մահապատժի վերականգնման վերաբերյալ քվեարկություն անցկացնել, Գերմանիայում ապրող թուրքերը չեն կարող մասնակցել դրան:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Եվրախորհրդարանի նախկին նախագահը (Շուլց) մասնավորապես ասել է. «Սա պետք է հստակ ասել. եթե թուրքական իշխանությունները մի հանրաքվե էլ նախաձեռնեն մահապատիժը վերականգնելու նպատակով, ապա Գերմանիայում ապրող թուրքերի համար այդպիսի քվեարկություն չի կազմակերպվելու: Չենք կարող թույլ տալ, որ Գերմանիայում քվեարկություն անցկացվի մի թեմայով, որը հակասում է մեր արժեքներին ու սահմանադրությանը»:
Շուլցը հայտնել է, որ այս թեմայով իր հետ համակարծիք է նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Ավելի վաղ Գաբրիելը հայտարարել էր, որ մահապատժի թեման իրենց համար կարմիր գիծ է` ավելացնելով, որ դրա վերականգնման դեպքում կդադարեցվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ ընթացող բանակցությունները:
Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները Թուրքիայում սկսեցին ի հայտ գալ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցող ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք ունի արտասահմանում բնակվող 2.9 մլն քաղաքացի: Ամենաշատ ընտրողները բնակվում են Գերմանիայում` 1.4 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |