Միջազգային09:29, 09 Մայիս 2017
Գերմանիան թուրք զինվորականների՝ ապաստան խնդրելու դիմումները բավարարել է

Գերմանիան ուսումնասիրել է թուրք զինվորականների՝ ապաստան խնդրելու մասին դիմումները և որոշում է կայացրել դրանցից մի քանիսը բավարարել:
Միջանկյալ նշենք, որ վերոնշյալ զինվորականները թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ:
Ըստ թուրքական « Gazetekarinca » թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերական թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության աղբյուրներին: Այն զինվորականները, որոնց դիմումները բավարարվել են, նախկինում ծառայություն էին անցկացնում Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակնեում, սակայն հեղաշրջման փորձից հետո նրանք ազատվել էին աշխատանքից ու գտնվում են հետապնդման մեջ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագրեր:
Թե քանի զինվորականների դիմումներ են բավարարվել, աղբյուրը չի մանրամասնում, սակայն տեղեկացնում է, որ ռազմական հեղաշրջման օրից մինչ 2017թ. մայիսի սկիզբ 414 զինվորական, դիվանագետ և բարձրաստիճան պաշտոնյա իրենց ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել: Նշվում է, որ այս ամենը թուրք-գերմանական հարաբերություններում կարող է առաջացնել նոր ճգնաժամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |