• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:52, 09 Մայիս 2017

Օհայոյի «Թուրք-ամերիկյան միությունը» Թուրքիայի դեմ բողոք կներկայացնեի ԱՄՆ կառավարությանը

Օհայոյի «Թուրք-ամերիկյան միությունը» Թուրքիայի դեմ բողոք կներկայացնեի ԱՄՆ կառավարությանը

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դայթոն քաղաքում գործող «Թուրք-ամերիկյան միությունը» պատրաստվում է Թուրքիայի դեմ բողոք ներկայացնել ԱՄՆ կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:

Միությունը էլեկտրոնային նամակներ է ուղարկել ողջ նահանգում գտնվող իր անդամներին՝ կոչ անելով նամակներ հղել ԱՄՆ կոնգրեսականներին և իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի դեմ:

Ըստ աղբյուրի՝ նամակում մասնավորապես մտահոգություն է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  ԱՄՆ կատարելիք այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նշվել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Թուրքիայում իրավիճակն ավելի է վատացել, ինչի մասին պետք է զգուշացնել Թրամփի կառավարությանը:

Նամակում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան, որտեղ իշխում է իսլամամետ ավտորիտար ռեժիմը,  չի վարանում ռմբակոծել քրդերին: Մինչդեռ վերջիններս Սիրիայում ԱՄն-ի լավագույն դաշնակիցներն են և պայքարում են «Իսլամական պետության» (ԻՊ- IŞİD) դեմ:

Նշենք նաև, որ թուրքական թերթի պնդմամբ, վերոհիշյալ նամակի և կոչի ետևում իրականում կանգնած է «Գյուլենական համայնքը» (FETÖ), որին, ըստ աղբյուրի, հարում է «Թուրք-ամերիկյան միությունը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}