• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:10, 10 Մայիս 2017

Թուրքիայի փոխվարչապետ. «ԱՄՆ-ն օգնում է PKK-ին»

Թուրքիայի փոխվարչապետ. «ԱՄՆ-ն օգնում է PKK-ին»

Թուրքիան արձագանքել է Սիրիայի քրդերին զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը:

Փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անընդունելի է համարել  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թև:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Ջանիքլին քրդական YPG-ին հեռահար զենքերով զինելն անընդունելի է համարել:

«ԱՄՆ-ը YPG-ի միջոցով ամեն կերպ օգնում է PKK-ին: Այդպիսի քաղաքականությունը ոչ ոքի համար չի կարող օգտակար լինել: Մենք սպասում ենք, որ այդ սխալն ուղղվի»:

Թուրքիայի փոխվարչապետը հույս է հայտնել, որ իրենք ամեն տեսակի դիվանագիտական միջոցներով փորձում են ԱՄՆ-ին համոզել` հետ կանգնել այդ սխալը և բարեկամներին արժանին մատուցել:

«ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությունը միայն YPG-ի հետ հաջող կանցնի» հիմնավորումը իրական չէ: Հույս ունեմ, որ այս սխալից հետ կկանգնեն»,- եզրափակել է Ջանիքլին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}