Միջազգային13:23, 17 Մայիս 2017
Էրդողանը ԱՄՆ այցի համար իր հետ Թուրքիայից զրահապատ մեքենա է տարել (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:
Թուրքական «Ahaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:
Սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր ներկայացել այդ մեքենայով:
Իսկ ԱՄՆ-ը կատարած նախորդ պաշտոնական այցի ժամանակ Էրդողանին սպասարկել էր ԱՄՆ-ի կողմից հատկացված «Cadillac» մակնիշի մեքենան:
Աղբյուրը նշում է, որ արտերկրյա ճանապարհորդությունների ժամանակ իրենց հատուկ սպասարկող մեքենաներ տանում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները:
.jpg)



Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |