Միջազգային09:15, 18 Մայիս 2017
Գերմանիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Թուրքիայի հետ Ինջիրլիքի շուրջ վեճը հարթելու համար

Գերմանիան ցանկանում է, որ ԱՄՆ-ն միջնորդական դեր ստանձնի Ինջիրլիքի ռամզաբազայի շուրջ Գերմանիայի և Թուրքիայի միջև առաջացած տարաձայնությունները հարթելու համար:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ և խնդրել է միջնորդել, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ տա այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին:
Նա համազոված է, որ ԱՄՆ-ն իր հնարավորությունները կօգտագործի, որպեսզի իրենք հանդիպեն և բանակցեն թուրքերի հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը օրեր առաջ մեկնաբանել էր Թուրքիայի կողմից Ինջիլիքի ռազմաբազայում տեղակայված գերմանացի զինվորներին տեսակցելու թույլտվություն չտալու որոշումը:
Գաբրիելը նշել էր, որ Գերմանիան, չնայած բազմաթիվ վիրավորանքներին, միշտ փորձել է Թուրքիայի կառավարության հետ շփման ուղիները բաց պահել:
Նա նաև զգուշացրել էր Թուրքիային, որ եթե այդ երկիրը իր պահվածքը չփոխի, ապա Գերմանիան իր զինվորներին Թուրքիայից դուրս կբերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |