Միջազգային13:44, 26 Մայիս 2017
Պենտագոնը հայտարարել է ԻՊ-ի թուրք պարագլխի ոչնչացման մասին
Պենտագոնը հայտարարել է, որ վնասազերծել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման երեք առաջնորդների: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ սպանվածներից մեկը ծագումով թուրք Մուստաֆա Գյունեշն է, ով ԻՊ-ին էր միացել Սիրիայում:
Գյունեշը սպանվել է ապրիլի 27-ին՝ սիրիական Մեյադինում տեղի ունեցած օդային հարձակման ժամանակ: Թուրքիայում գտնվող նրա կրտսեր եղբայրը՝ Ֆուաթ Գյունեշը ավելի վաղ ձերբակալվել էր Ստամբուլում խոշոր ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով:
Հարցաքննության ժամանակ նա տեղեկացրել էր, որ իր ավագ եղբայրը Սիրիայում միացել է ԻՊ-ին:
ԱՄՆ-ի ուժերի կողմից սպանված մյուս երկու ԻՊ պարագլուխները ալժիրցի Էբու Ասըմ էլ Ջեզիրին և Էբու Հաթթաբ էլ Ռավին են : Վերջինիս քաղաքացիությունը հայտնի չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |