Միջազգային09:13, 06 Հունիս 2017
Թուրքիան, Իրանը և Իրաքը Կատարի հարցով եռակողմ ժողով կգումարեն
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքական որոշումների խորհրդի նախագահ Մոհսեն Ռեզային տեղեկացրել է, որ Իրանը, Թուրքիան և Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար:
Այդ մասին հայտնում է թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցը՝ հղում անելով Ռեզայի թվիթերյան գրառմանը, որտեղ նշված է, որ եռակողմ հանդիպումը կայանալու է Բաղդադում:
Սակայն իրանցի պաշտոնյան չի տեղեկացրել, թե երբ է տեղի ունենալու վերոնշյալ ժողովը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |