• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:52, 09 Հունիս 2017

ԵՄ-ն Թուրքիային տրամադրված նյութական միջոցների աուդիտ կանցկացնի

ԵՄ-ն Թուրքիային տրամադրված նյութական միջոցների աուդիտ կանցկացնի

Եվրամիությունը որոշել է աուդիտի ենթարկել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածու դառնալուց հետո այս երկրին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունը:

«BBC Türkçe»-ի համաձայն՝ 2007-2013թթ. ԵՄ-ն Թուրքիային 4.48 մլրդ եվրո նյութական օգնություն է ուղարկել: Ընդ որում, նշված ժամանակահատվածում Թուրքիային տրամադրված գումարը կազմում է ԵՄ թեկնածու երկրներին տրամադրվող օգնության 40%-ը: Նախատեսվում էր, որ այդ գումարը պետք է ծախսվեր Թուրքիայի եվրաինտեգրման համար սահմանված նախապայմաններն իրագործելու նպատակին: 

2014թ. հետո նույն նպատակով Թուրքիային պետք է տրամադրվեր ևս 1.65 մլրդ եվրո, սակայն Բրյուսելը դեռևս լիովին չի վճարել այդ գումարը: Աուդիտների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսսբերգը մի մամուլի ասուլիսի ժամանակ այս առթիվ ասել է. «Թուրքիան Եվրամիության արտաքին ֆինանսական օգնությունից ամենից շատ օգտվող երկիրն է: Միևնույն ժամանակ պաշտպանության, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի նշանակալից գործընկերն է: Սակայն մինչ օրս մենք երբեք չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված նյութական օգնությունը որքանով է ծառայել իր նպատակին»:

Աուդիտորների խնդիրն է լինելու՝ պարզել, թե արդյոք Թուրքիային տրամադրված ֆինանսները օգտագործվել են նախատեսված ոլորտներում ծրագրված նպատակների համար և արդյոք դրանք արդյունավետ արդյունք են տվել: Աուդիտի ընթացքում ուշադրություն կդարփվի երեք հիմնական ոլորտների՝ (1) օրենքի գերակայություն,  (2) ժողովրդավարություն և  լավ կառավարում, (3) կրթություն , աշխատանք և սոցիալական քաղաքականություն:
Աուդիտի արդյունքում կազմված զեկույցը կհրապարակվի 2018թ.:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}