Միջազգային13:01, 19 Հունիս 2017
Թուրքական առաջին զորախումբն արդեն Կատարում է

Թուրքիայի զինված ուժերի առաջին զորախումբը Կատարի բանակի ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություն անցկացնելու նպատակով արդեն ժամանել է մայրաքաղաք Դոհա:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ առաջին համատեղ զորավարժությունը տեղի է ունենալու Կատարի Թարըք Բին Զիյադ ռազմաբազայում, որտեղ տեղակայվելու են թուրք զինվորականները:
Նշվում է, որ զորավարժությունը նախօրոք պլանավորված է և 2 երկրների միջև պաշտպանական բնագավառում ավելի վաղ կնքված համաձայնագրի մաս է կազմում:
Կատարի տարածքում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր 2 երկրների միջև ստորագրվել էր դեռևս 2014 թվականին: Իսկ նույն թվականի հունիսին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր ստորագրված պայմանագիրը:
Ըստ ավելի վաղ հաղորդված տեղեկությունների՝ ռազմաբազայում տեղակայվելու են 10 հազար զինվոր: Բացի դրանից տեղակայվելու են ռազմաօդային և ռազմածովային ուժեր, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |