• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:39, 22 Հունիս 2017

Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել  երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ  «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Իջիրլիքից  զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունները: 

Պատգամավորները  վերոնշյալ  քվեարկությամբ կողմ են  արտահայտվել նաև, որ գերմանացի զինվորականները տեղափոխվեն Հորդանանում գտնվող Ազ-Ազրաք ռազմաբազա, ինչի մասին  ավելի վաղ խոսել էին Գերմանիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև  կանցլեր Անգելա Մերկելը: Վերջիններս համարում է, որ այդ ռազմաբազան այլընտրանքային տարբերակ կարող է լինել Ինջիրլիքին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի իշխանություններն իրենց  զորքերը դուրս բերելու մասին որոշումը ընդունել էին դեռևս հունիսի 7-ին: Սակայն նշյալ որոշումը ի կատար ածելու համար անհրաժեշտ էր, որ Բոնդեսթագը նույնպես հավանաթյուն տար:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}