• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:46, 23 Հունիս 2017

Ծոցի երկրները Կատարից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան

Ծոցի երկրները Կատարից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան

Պարսից ծոցի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորթյամբ պահանջների ցուցակ են ներկայացրել Կատարի իշխանություններին, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի հարթել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Այդ մասին հայտնում է թուրքական «Aksam» պարբերականը:

Պահանջներից մեկն այն է, որ Կատարը փակի իր տարածքում գտնվող «Ալ Ռայան»  կոչվող թուրքական ռազմաբազան:

«Այդ թուրքական ռազմաբազան փակեք և դադարեցրեք Կատարի տարածքում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը»,-ասվում է պահանջներից մեկում:

Բացի դրանից Կատարին պահանջ է ներկայացվել, որ վերջինս փակի իր տարածքում հեռարձակվող «El Cezire»  հեռուստաալիքը,  վերջ դնի Յեմենի կառավարության դեմ հանդես եկող շիական խմբավորումների  աջակցությանը  և խզի դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

Կատարի թուրքական ռազմաբազան փակելու  պահանջին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ նա ասել է, որ  ինքը դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունի: Բայց եթե նույնիսկ նման պահանջ է ներկայացվել Կատարին, ապա դա կդիտարկվի որպես միջամտություն թուրք-կատարյան հարաբերություններին:

Ըստ նախարարի՝ այն, որ Կատարի թուրքական ռազմաբազայում կատարցի զինվորները վարժեցվում են թուրք մասնագետների կողմից, դա արվում է զուտ տարածաշրջանային անվտանգության համար: Եվ այդ ամենը չպետք է անհանգստություն առաջացնի ուրիշների մոտ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}