• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:45, 27 Հունիս 2017

Թուրքիան ենթադրյալ գյուլենականների նոր ցուցակ է ուղարկել Գերմանիա

Թուրքիան ենթադրյալ գյուլենականների նոր ցուցակ է ուղարկել Գերմանիա

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել Գերմանիայի վրա՝ «Գյուլենական համայնքի» (FETÖ) անդամների հետապնդման համատեքստում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան  Գերմանիային է ներկայացրել մի նոր ցուցակ, որտեղ ներառված են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող FETÖ-ի անդամ անհատների ու կազմակերպությունների անունները:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի խոսնակը տեղեկացրել է, որ նախարարությունը Թուրքիայից ստացել է մի քանի կարճ ցուցակ, որոնցում տեղեկություններ են ներկայացված տարբեր անձանց կամ կազմակերպությունների վերաբերյալ:

Վերջին անգամ դաշնային կառավարությունը Անկարայից նմանատիպ ցուցակներ էր ստացել ապրիլին, ապա, ուսումնասիրելով դրանցում առկա տեղեկությունները, ծանուցում էր ուղարկվել համապատասխան նահանգներ: Հայտնի է, որ Բեռլինի անվտանգության վարչությունում հունիսի 16-ից հետո առկա է 40 էջանոց մի ցանկ, որում 72 մարդու անուն է ընդգրկված:

Գերմանական մամուլի համաձայն՝ ներքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է այդ ցուցակները, ապա ճշտում դրանցում ներառված անձանց գտնվելու վայրը և համապատասխան նահանգների անվտանգության կառույցներին թեմայի վերաբերյալ հրահանգներ է ուղարկում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ անձանցից և ոչ մեկի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}