Միջազգային07:56, 30 Հունիս 2017
Էրդողանը G20-ի գագաթնաժողովին կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ:
Այս մասին տեղեկացնում է գերմանական «DW» լրատվականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը: Ըստ այդ տեղեկության Թուրքիան գերմանական իշխանություններին ներկայացրել է գագաթնաժողովին Էրդողանին ուղեկցող պատվիրակության ցուցակը, որը բաղկացած է 250 հոգուց: Պատվիրակության անդամներից 60-ից ավելին ոստիկանության աշխատակից է, 5-ը նախարար:
Ըստ տեղեկությունների՝ Անկարան մեկ անգամ փոխել է պատվիրակության կազմը: Առաջին ցուցակում ընդգրկված են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար ԱՄՆ-ի կողմից որոնվող թիկնապահները: Սակայն Գերմանիայի իշխանությունների զգուշացումից հետո ներկայացվել է թարմացված ցուցակ, որտեղից այդ թիկնապահների անունները հեռացված էին:
Նշվում է, որ Բեռլինին զարմացրել է թուրքական բազմամարդ պատվիրակության ցուցակը: Համեմատության համար նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվիրակությունը բաղկացած է 70 հոգուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |